+37494774477
ՄԵՐ ՄԱՍԻՆ

AS BROKE COMPANY-ն մասնագիտացած է մաքսային ձևակերպման և առևտրային գործընթացների իրավական աջակցման ոլորտում։ Մենք առաջարկում ենք արագ, հստակ և վստահելի լուծումներ բիզնեսների և անհատների համար, ովքեր ներմուծում կամ արտահանում են ապրանքներ։
Մեր փորձառու թիմը յուրաքանչյուր հաճախորդի մոտենում է անհատական մոտեցմամբ՝ հասկանալով բեռի տեսակը, ուղղությունը և իրավական պահանջները։ Մենք ձգտում ենք նվազեցնել ձեր ռիսկերը, խնայել ձեր ժամանակը և ապահովել մաքսային ընթացակարգերի սահուն ընթացք։
Մաքսային ձևակերպում
Ապահովում ենք ձեր բեռների արագ և ճշգրիտ մաքսային ձևակերպումը՝ համաձայն ՀՀ և միջազգային օրենսդրության։
Արտահանման/ներմուծման խորհրդատվություն
Տրամադրում ենք մասնագիտական ուղեկցում՝ արտաքին առևտրի բոլոր փուլերում՝ փաստաթղթերից մինչև ռիսկերի գնահատում։
Լիցենզիաների ձևակերպում
Օգնում ենք ստանալ անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ՝ արտահանման կամ ներմուծման համար՝ առանց ավելորդ բյուրոկրատիայի։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձևակերպում և տրամադրում ենք ապրանքի ծագման սերտիֆիկատներ՝ համաձայն անհրաժեշտ կարգավորումներին ու առևտրային համաձայնագրերին։